ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում». Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը՝ Россия 24-ին
15:06, 07.10.2021 | mamul.am
5190 | 0

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են ու մենք չենք կարող աշխատել նրանցից մեկի հետ՝ ընդդեմ մյուսի: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիան: «Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում»,- հարցադրում է հնչեցրել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու նշել. «Որոշ օտար ուժեր փորձում են ազդել տարածաշրջանի վրա՝ սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ տեղափոխելու համար: Միևնույն ժամանակ, մենք ուշադրություն ենք հրավիրում ահաբեկիչների վրա, որոնք հայտնվել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում, բայց այս ամենը պետք է կարգավորենք բարի-դրացիական մթնոլորտում»:

Պաշտոնյան անդրադարձել է նաև Լավրովի հետ հանդիպմանը Հարավային Կովկասի խնդիրները «3+3» ձևաչափով քննարկելու առաջարկին:

Տեսանյութը՝ այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր