ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհված տղամարդը 55 տարեկան էր
14:48, 09.10.2021 | mamul.am
5798 | 0

Ինչպես հայտնել էինք, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտում տրակտորիստ է զոհվել: ԱՀ ՆԳՆ-ն ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել. «Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»:

Աղբյուրը` ԱՀ ՆԳՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր