ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի». ՀՀ ԱԳՆ-ն՝ Մարտակերտի բնակչի սպանության դեպքի մասին
21:54, 09.10.2021 | mamul.am
2093 | 0

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մարտակերտում դաշտում աշխատող քաղաքացիական անձի սպանությանը. «Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր