«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարյանի գրառումը. «Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին: Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան, որը նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար: Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել: Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»: |