«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին դեռ ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, ինչն առաջացրել էր դեսպանի զայրույթը: Պարոն Թումանյանն այս տարի 70 տարեկան դարձավ, և հետկանչը կարող էր նաև տարիքով պայմանավորված լինել։ Նա 1999-2000թթ․ եղել է ԱԳ առաջին փոխնախարար, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, եղել է երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ավելի վաղ՝ պատգամավոր, հարկայինի պետ։ Սակայն երբ փորձեց սեփական կուսակցություն ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը հարուցեց, և դա դարձավ պաշտոնանկության պատճառ։ 2015-ին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Իրանում ՀՀ դեսպան: Թումանյանի փոխարեն նշանակվել է Արսեն Ավագյանը, որը մինչ այդ ԱԳՆ-ի սահմանակից երկրների վարչության պետն է եղել։ Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ պատրաստված դիվանագետ է և կկարողանա գլուխ հանել այս բարդագույն ժամանակներում»: Մանրամասները՝ թերթի համարում:
|