ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Standard & Poor's-ի վարկանշավորումը որևէ բանով տարբերվո՞ւմ է Moody's-ի և Fitch-ի ռեյտինգավորումից». վարչապետ
11:24, 14.10.2021 | mamul.am
3981 | 1

S&P միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը: Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց՝ առաջին տարին է, որ Standard & Poor's կազմակերպությունը վարկանշել է ՀՀ-ին ու շնորհել ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով:

Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ «այս վարկանշավորումը որևէ բանով տարբերվո՞ւմ է Moody's-ի և Fitch-ի ռեյտինգավորումից»: «Հեղինակավոր գործակալությունների վարկանշավորումները որքան շատ լինեն, այդքան համարվում է ավելի ճշգրիտ ու դիվերսիֆիկացված»,- արձագանքեց Գրիգորյանը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ ի տարբերություն Moody's-ի և Fitch-ի, որոնք տվել էին կայուն հեռանկարով, Standard & Poor's-ը տվել է դրական հեռանկարով վարկանիշ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր