ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+14 °C, +4 °C ... +17 °C Վաղը`+8 °C
Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում. «Հրապարակ»
09:06, 15.10.2021
1907 | 0

«Հրապարակ-ը գրում է. «Հոկտեմբերի 25-ից խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, կառավարությունը խորհրդարան է ուղարկել եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը նախ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստերում։ Համաձայն ներկայացված գրաֆիկի, առաջին քննարկմանը ներկա կգտնվի և բյուջեն կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։

2022թ. պետբյուջեի նախագծով գալիք տարի պետության ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։ Այդքանով հանդերձ, գալիք տարի կառավարությունը ծրագրում է ստանալ 1 տրիլիոն 946 միլիարդ դրամի եկամուտ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր