ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+5 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանում քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
20:00, 15.10.2021
1998 | 0

Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին, որում մատնանշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակը, ուշադրություն է հրավիրվում սեպտեմբերի 1-ի դրությամբ երկրում 122 քաղբանտարկյալների առկայությանը և կտտանքների կոնկրետ օրինակներ ներկայացվում:

Նրանք նշել են, որ դեկտեմբերին տեղի կունենա «Արևելյան գործընկերության» վերաբերյալ Եվրամիության գագաթնաժողովը, որին կհրավիրվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինստիտուտը նամակով խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի վերաբերյալ:

Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են։

Դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը»:

Աղբյուրը` Արիֆ Յունուսով
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր