ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+4 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Կայսրության ֆանտոմային ցավերով տառապող պարո՛ն Պուտին, չի՛ հաջողվելու»․ Գարեգին Չուքասզյան
22:06, 15.10.2021
3920 | 0

«Առջևում լրջագույն դիմակայության և փորձության ամիսներ են։ Ասվածի վկայությունն են արցախյան ճակատի երեկվա և այսօրվա իրադարձությունները,- այսօր՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը։
«Ադրբեջանը նորից փորձում է լարել իրավիճակը և սպառնալ պատերազմի վերսկսումով՝ այսպիսով փորձելով արագացնել դեպքերի ընթացքը՝ հենվելով Հայաստանի ինքնիշխանության վերջին մնացորնդները վաճառելու և դրանց ընդամենը ռուս-թուրքական սիրախաղի շահերին ծառայեցնելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության վրա»,- նշեց նա։
«Ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ հիմա ռուսական ներկայիս իշխանությունները հայկական գաղությանին ադմինիստրացիայից պահանջում են հրաժարվել բազմավեկտոր դիվանագիտությունից։ Հայաստանում գտնվող խորհրդային չեկիստապետությանը նորից Մոսկվա են հրավիրում և բաց տեքստով ստիպում են հակադրվել Արևմուտքին։ Չի՛ հաջողվելու։ Կայսրության ֆանտոմային ցավերով տառապող պարո՛ն Պուտին, չի՛ հաջողվելու»,- հայտարարեց Չուքասզյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր