ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Մոլորվածներին մեր իսկ ձեռքով դարձրինք գերի, քանի որ հակառակորդին հրապարակային ազդանշան էինք տվել»․ Վիլեն Գաբրիելյան
04:06, 16.10.2021
4564 | 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․ «Բարի երեկո։ Եկել եմ բան ասեմ՝ կապված համացանցային աբսուրդի, ապատեղեկատվության շարունակական անվերահսկելի տարածման և մեր անլրջության հետ, քանի որ երեկվա դեպքի հետ կապված սկզբից ինչ ասես՝ լսեցի ու կարդացի: Առարկայական օրինակով ասեմ, որ ավելի մատչելի լինի. կհիշեք, որ մեր մոտից օգոստոսին երկու հոգի գերի ընկան, որոնք սկզբում մոլորվել էին, հետո գերի ընկել, իրենցից մեկն իմ զինակիցներից է: Եթե կհիշեք, սկբից գրեթե մի ամբողջ օր պաշտոնական լուր չկար, որ մոլորվել էին, բայց լրատվականները ու ՖԲ օգտատերերը ցնցում էին՝ պահանջելով պաշտոնական լուր տարածել, երկու-երեք ավել լայքի ու դիտումի համար: Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք ա՛յ հենց այդքան անգրագետ, անմիտ, անպատասխանատու, խնդիրներին մատների արանքով նայելով և էմոցիաներից դրդված ենք գործում, քանզի փաստացի իրավիճակին չտիրապետելով, մոռանալով, որ հակառակորդը համացանցը համակարգային վերահսկում է, մարդկանց, որոնք մոլորվել էին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում և փորձում էին թաքուն դուրս գալ, մեր իսկ ձեռքով դարձրինք գերի, քանի որ հակառակորդին մոլորվելու մասին հրապարակային ազդանշան ենք տվել:
Հույս ունեմ հասկացաք՝ ինչ եմ ասում: Մի քիչ մտածեք մի բան անելուց առաջ: Վստահ եմ՝ մի օր սովորելու ենք լինել շատ ավելի լուրջ, զգոն ու հավասարակշիռ:
Այսքանը:
Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝
Նավակ Ճոճողը»

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր