«Մեր ծրագրային դրույթներում նշված է, որ Գյումրին պետք է դարձնել զբոսաշրջային կենտրոն»,- ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Մալխասյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Գյումրին դարձնել Հարավային Կովկասի զբոսաշրջային կենտրոնական քաղաքը: «Էս պահին քաղաքում կան տուրիստական հոսքեր, բայց դրանք չեն կառավարվում, որովհետև տուրիստները գալիս են, տեսնում են Գյումրու պատմամշակութային ճարատապետությունը և ոչինչ, հաջորդ անգամ՝ էլի նույնը: Դրա համար էս հարցը փոխկապակցված է արվեստների և արհեստների բնագավառների զարգացման հետ, եթե մենք ուզում ենք դառնալ տարածաշրջանային գերհզոր զբոսաշրջային կենտրոն»,- ասաց նա: |