ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+6 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Կրակոցներ՝ Դավիթաշենում
12:36, 17.10.2021
2858 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: աԱյս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:
Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն 4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:

Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա:

Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր