Հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «պոլիգոնների» խաչմերուկում, բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: |