3 ժամից ավելի «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբը փակ մնաց կարմիրբերետավորների կողմից: Ժամը 20:00-ին, երբ փակվեցին բոլոր ընտրատեղամասերը, իրավապահները հեռացան շտաբից ու բացեցին դռները: «Առգրավել են 28 թերթ տարբեր նշումներով թղթեր: «Ամբողջ գործընթացն ապօրինի է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել ընդամենը 1 օր Գորիսի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից: Սակայն խուզարկությունը փաստացի իրականացրեցին ՀՀ ոստիկանության կոռուպցիայի վարչության ոստիկանները, ինչը օրենքի կոպտագույն խախտում է, քանզի դատարանը հստակ, սևը սպիտակի վրա գրել էր, որ ինքը թույլատրում է, որ խուզարկությունը կատարեն Գորիսի բաժնի աշխատակիցները: |