ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գրառումը. «Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի պայքարին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Սա հունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրություններից հետո շատ կարևոր ձեռքբերում կարող է լինել թե ընդդիմության, և թե ողջ հասարակության համար: Սակայն պետք է մի կարևոր հանգամանք հասկանալ, որ տեղերում հանրային աջակցություն են ստանում այն մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով և գործերով են վաստակել իրենց հեղինակությունը»: |