ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+18 °C
Ադրբեջանը Հաագայի դատարանից պահանջում է Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել
14:54, 18.10.2021
1854 | 1

Պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջում է շտապ կարգով Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել՝ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»։

Այսօր Հաագայում, ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննության ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:

«Հայաստանը շարունակում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել և բռնություն հրահրել՝ պատսպարելով զինված խմբավորումներին ինչպես նաև աջակցելով ու ֆինանսավորելով ապատեղեկատվական գործողությունները»,- հայտարարել է Մամեդովը, փոխանցում է «Ազատություն»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր