ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
-7 °C, -8 °C ... -1 °C Վաղը`-2 °C
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
15:30, 18.10.2021
3826 | 3

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը: Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը: Գիտեմ, որ դրա ջատագովն եք: Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք»:

Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր