ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+18 °C
«Շարունակում եմ երազել տիեզերական զբոսաշրջիկ դառնալու մասին». Արմեն Սարգսյան
16:18, 18.10.2021
1753 | 1

Աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի շրջանակում ամերիկացի գրող և լրագրող Նինա Բերլին զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նա նախագահ Սարգսյանին հարցեր է ուղղել մասնավորապես համաշխարհային գիտության մեջ հայերի ունեցած ներդրման, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաև գալիք տարի Հայաստանում նախատեսվող՝ գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

Որպես աշխարհի միակ նախագահ, ով երազում է տիեզերք թռչելու մասին, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունի տիեզերական զբոսաշրջությունը հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Մինչև նախագահ դառնալը ես լրջորեն մտածում էի դառնալ տիեզերական զբոսաշրջիկ: Ես շարունակում եմ երազել դրա մասին: Երբ Շամոնիում էի՝ ֆրանսիական «Մտքերի գագաթնաժողով»-ին, ինձ դիմեց ևս մեկ տիեզերական ընկերություն, և այժմ ես ունեմ արդեն երեք առաջարկ:

Երբ ես փոքր երեխա էի, ես տեսա Հայաստանի մարդկանց դրական էներգիան ու ոգևորվածությունը, երբ Գագարինը թռավ տիեզերք: Այդ օրվանից հետո իմ ներսում տարածվեց մի «վիրուս», որն ասում էր, որ ես տիեզերքի մաս եմ կազմում: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ ես դարձա ֆիզիկոս:

Շատ շուտով, մի քանի տարուց, երիտասարդ անձանց մեծ մասը կթռչի տիեզերք, և տիեզերք թռչելը կդառնա նույնը, ինչ այսօր ինքնաթիռով թռիչքներն են: Ես շատ ուրախ եմ, որ կա սերունդ, որը կունենա այդ մեծ հնարավորությունը: Սա կարևոր է նաև հասկանալու, որ այս մոլորակը փոքր տարածք է, և մենք պետք է հոգ տանենք մեկս մյուսի նկատմամբ, չենք կարող թույլ տալ բաներ, որոնք բանական դատողությունից դուրս են: Պետք է հասկանանք, որ այս մոլորակը չափազանց փոքր է անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, ապագա սերունդների, ջրի, օդի մաքրության մասին չմտածելու համար»:

«Շարունակում եմ երազել տիեզերական զբոսաշրջիկ դառնալու մասին». Արմեն Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր