ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը
19:54, 18.10.2021 | mamul.am
11146 | 4

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։

Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։
Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ժամանակին աշխատել է տեխնիկական գծով տնօրեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր