ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+1 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեն համապատասխանում միջազգային օրենքին». գիտաժողովն ուղիղ միացմամբ
11:12, 19.10.2021
3230 | 0

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին: «1921թ. հոկտեմբերի 13-ին, մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, Ռուսաստանի մասնակցությամբ, ստորագրված Կարսի ու Մոսկվայի պայմանագիր անունով տխրահռչակ պայմանագրի համաձայն, Թուրքիային փոխանցվեց Կարսի մարզն ամբողջությամբ և Սուրմալուի գավառը ու Արարատ լեռը՝ իրենց հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին փոխանցվեց Նախիջևանը՝ որպես ինքնավար մարզ: Ստալինի ճնշմամբ Խորհրդային Հայաստանը կորցրեց իր տարածքի շուրջ կեսը, Հայաստանի ու Թուրքիայի միջև գծվեց նոր սահմանագիծ: Պատմագիրներն ու իրավագետները արդարացիորեն հարցականի տակ են առնում հիշյալ պայմանագրի օրինականությունը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային օրենքին ու միջպետական համաձայնագրերին»,- հայտարարեց Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը՝ հնչեցնելով Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի խոսքը:

«Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեն համապատասխանում միջազգային օրենքին». գիտաժողովն ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր