«Աննախադեպ իրավիճակ է, երբ ազատազրկված մարդը, զրկված լինելով քարոզարշավին մասնակցելուց, հաղթում է ու չի հաղթում է՜, չախջախում է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններում Առուշ Առուշանյանի հաղթանակին: «Սյունեցին ապացուցեց, որ բանտված առյուծն ավելի զորավոր է, քան ազատության մեջ վխտացող բորենիները»,- հավելեց նա: |