ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+3 °C, +3 °C ... +18 °C Վաղը`+8 °C
«Կապանի Փայլասարի բարձունքը հանձնվել է թշնամուն, իսկ ՀՀ իշխանությունը լռում է ձկան պես»․ Ն․ Հոխիկյան
16:15, 20.10.2021
5737 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Կապանի Փայլասարի բարձունքը հանձնվել է թշնամուն, իսկ ՀՀ իշխանությունը լռում է ձկան պես։
Փայլասարը տալը նույն է, թե Մարտունու համար Արմաղանը, Ապարանի համար' Արագածը տաս թշնամուն։
Մեր երկրի լրատվամիջոցները պետք է հարցախեղդ անեն կառավարությանն ու խորհրդարանին, ընդդիմությունը պարտավոր է պատին դեմ տալ իշխանությանը, իսկ հանրությունը լուռ հետևելու փոխարեն պետք է վերջապես իր խոսքն ասի, փողոց դուրս գա այս ապազգային սրիկայության դեմ։
Վերջապես ե՞րբ ենք հասկանալու, որ փաշինյանական ռեժիմը վաճառում է երկիրը թշնամու հետ կնքած գործարքով։
Ես արդեն չեմ կասկածում, որ այս անհայրենիք տականքները մի օր Խուստուփն էլ կհանձնեն»։

«Կապանի Փայլասարի բարձունքը հանձնվել է թշնամուն, իսկ ՀՀ իշխանությունը լռում է ձկան պես»․ Ն․ Հոխիկյան
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր