ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պետք չէ ներդրումները կիրառել որպես ՀՀ-ի հանդեպ քաղաքական պարտադրանքի գործիք». Արման Բաբաջանյան
00:42, 21.10.2021 | mamul.am
2618 | 0

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ռուսահայ օլիգարխիան աղետալի պատերազմից հետո հայրենիքում ներդրումներն անում է Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրելու դիմաց, ինչն արվում է Ռուսաստանի քաղաքական իշխանության մակարդակով, պարզապես օգտագործելով ռուսահայ կապիտալը, ապա այստեղ կա առնվազն մտորելու լրջագույն առիթ, եթե չասենք՝ այդպիսի ներդրումներին ընդդիմանալու:
Պետք չէ ներդրումները կիրառել որպես Հայաստանի հանդեպ քաղաքական պարտադրանքի գործիք: Հասկանալի է, որ կան իսկապես բավականին նուրբ հանգամանքներ, կապված Ռուսաստանի բնույթի, հետևաբար նաև այդ երկրում գործող հայկական խոշոր կապիտալի գործունեության շերտերի հետ: Բայց, հայկական խոշոր կապիտալը պետք է ունենա առաջինն ինքն այդ նուրբ շերտերը քաղաքական ինտելեկտով և ազգային արժանապատվությամբ հավասարակշռելու կարողություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր