Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման նախարարների «թեթև ձեռքով» առաջին անգամ թույլատրվել է բնության հատուկ պահպանվող տարածքների բնակիչներին՝ մոտակայքից փայտ պաշարել։ Դա նշանակում է, որ արգելոց, արգելավայր, ազգային պարկերից կարելի է փայտ հանել, ինչը որ հատուկ պահպանվող տարածքների կանոնակարգով, կախված պահպանման ռեժիմի խստությունից, մի շարք օրենքների խախտում է։ |