ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչքան շատ կենսաչափական անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի». Մնացական Բիչախչյան
21:18, 21.10.2021 | mamul.am
3234 | 0

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ, անձնագիրը նույնպես ապրանք է, ունի գին: Ինչքան շատ կենսաչափական անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի: Գնագոյացման վրա ազդում են մի քանի գործոններ, բայց ավելի շատ երկուսը, պատվիրվող քանակ և ծառայության մատուցման ժամկետ: Բնականաբար, հին նմուշի անձնագրի շրջանառությունը խանգարում է կենսաչափականի հետագա պատվիրվող քանակին: Ինչ քայլեր ձեռնարկել:

. Առավել բաց, հրապարակային խոսել հանրության հետ, լսել առաջարկները, ողջամիտները ընդունել,

. Նոր մրցույթով առաջարկել մաքսիմալ երկար ժամկետ կենսաչափականի պայմանագրի համար (օրինակ՝ 15 տարի), այն կնպաստի անձնագրի գնի հնարավորինս իջեցմանը,

. Հայտարարել ռազմավարական մոտեցում, որ պետությունն ամեն ինչ կանի, որ հաջորդ կենսաչափական անձնագիրը 25.000 դրամից ցածր կլինի: Դա նաև ուղենիշ կլինի մրցույթի մասնակիցների համար:

. Որպեսզի կենսաչափականի քանակը շատ լինի, որի հաշվին էլ՝ գինը ցածր, կատարել օրենքում փոփոխություն, թույլատրել, որպեսզի անձը կարողանա ստանա մեկից ավել կենսաչափական անձնագիր: Լինում են պրակտիկայում դեպքեր, երբ կոնկրետ պետության վիզայի առկայությունը խանգարում է անձին այլ պետություն մուտք գործելուն: Կամ անձնագիրը գտնվելով դեսպանատանը, այդ պահին ցանկանում է մեկնել այլ պետություն:

. Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելուց հետո նոր քննարկել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի նվազեցման հարցը: Իսկ քննարկելիս էլ հաշվի առնել, որ հյուպատոսական ծառայության կողմից ՀՀ անձնագիր տրամադրելիս հին նմուշի անձնագիրը և կենսաչափականը նույն սակագներն ունեն, երկուսն էլ 65.000 են: Բնականաբար, քաղաքացին վճարելով 65.000 չի ցանկանալ ստանալ երկու տարով հին նմուշի անձնագիր, այլ նույն գնով՝ կենսաչափական: Իսկ վստա՞հ ենք, որ կարողանալու ենք նրանց տրամադրել կենսաչափական անձնագիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր