ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իսկ Վանոն ունե՞ր Հայաստան վերադառնալու ցանկություն». Հակոբ Բադալյան
15:30, 21.10.2021 | mamul.am
3167 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի փոքր վիճելի կարող է հնչել, բայց. Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունից հետո ամենից հաճախ շոշափվող թեմաներից է 2018-ից հետո նրա հայրենիք չվերադառնալու հանգամանքը, կամ ավելի շուտ՝ թե ինչու չապահովվեց նրա հայրենիք վերադարձի հնարավորությունը, ինչպես շեշտադրվում է:

Կան շատ բաներ, անշուշտ, որոնցից մենք, համենայն դեպս ես իրազեկ չեմ՝ արդյո՞ք ընդհանրապես առաջացել է այդպիսի հարց, թե չի առաջացել, ինչ ձևով է առաջացել, ինչ քննարկումներ են եղել, և այլն:

Բայց, մտածում եմ՝ գուցե խնդրին նայենք այլ տեսանկյունից: Իսկ Վանոն ունե՞ր Հայաստան վերադառնալու ցանկություն: Խոսքը բացարձակության մասին չէ, այլ «հանրագումարի», որովհետև ինչպես կարող էր այդպիսի ցանկություն չունենալ՝ վերադառնալ այն երկիրը, որն այդքան սիրում է և որտեղ նրա հարազատներն են: Բայց, կարծում եմ՝ ամբողջ հարցն այն է, որ վերադառնալու դեպքում՝ 20 տարվա բացակայությունից ու էդ ընթացքում շրջանառված տարաբնույթ քարոզչությունից հետո, 70-նն անց մարդը ոչ թե իր հարազատներին ու Հայաստանն էր գրկելու, այլ հայտնվելու էր տեղեկատվա-տեխնոլոգիական «թակարդում»:

Եթե արտահայտվեմ մի փոքր ավելի ժողովրդական բառապաշարով՝ «մեդիավակխանալիայի» այս ժամանակներում նրա «քթից էին» բերելու վերադարձը: Կասկածո՞ւմ եք:

Իսկ նա, կրկնեմ, երիտասարդ ու ուժերի ծաղկման շրջանում չէր, այլ 70-նն անց, տարիների վտարանդիության հետևանքով թերևս ֆիզիկական ու հոգեբանական հարվածներ ստացած: Հետևաբար բացարձակ չեմ զարմանա, որ մարդկային պարզ ցանկություններին զուգահեռ, մեծությանը բնորոշ իր իմաստնությամբ նա ինքն այլևս կարող էր ուղղակի հրաժարվել Հայաստան վերադառնալուց:
Եվ էլի կրկնեմ, անշուշտ սա խիստ սուբյեկտիվ դիտարկումս է, բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներից անտեղյակությամբ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր