ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-5 °C, -5 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Շարունակելու ենք պայքարել». Սեյրան Օհանյան
17:18, 21.10.2021
2470 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, և՛ ԱԺ նիստերի ընթացքում, և՛ տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Սյունիքի ապօրինաբար կալանավորված համայնքապետեր Մանվել Փարամազյանի, Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի ոտնահարված իրավունքները վերականգնելու վերաբերյալ՝ պահանջելով ազատ արձակել նրանց և դադարեցնել նրանց նկատմամբ անընդունելի հետապնդումները:

Այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ
չնայած նրանց դեմ իրականացված և հետևողականորեն իրականացվող կեղծ հակաքարոզչությանը՝ Առուշ Առուշանյանը տպավորիչ հաղթանակ ունեցավ ՏԻՄ ընտրություններում՝ ևս մեկ անգամ ընտրվելով որպես Գորիսի քաղաքապետ, իսկ Արթուր Սարգսյանը օրերս ազատ արձակվեց:

Սակայն մեր մյուս գործընկերները՝ ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը դեռևս կալանավորված են: Եվ մենք շարունակելու ենք պայքարել նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով՝ պահանջելով ազատ արձակել նրանց»:

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր