Դասախոս Գագիկ Թադևոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Այն ժամաքանակները, որ հայաստանյան բուհերում (առանց բացառության) հատկացվում են մասնագիտական դասընթացների դասախոսություններին և գործնական-լաբորատորներին, խիստ անբավարար են մասնագետ դառնալու համար։
Ինձ համար բացարձակ անհասկանալի է, օրինակ, ինչու են սովորողներին պարտադրում հայոց լեզու, հայոց պատմություն, քաղաքագիտություն և մասնագիտության հետ որևէ առնչություն չունեցող այլ առարկաներ անցնել ոչ մասնագիտական բաժիններում։
Երիտասարդը բուհ դիմում է կոնկրետ մասնագիտության գծով մասնագետ դառնալու համար։ Ինչ՞ու եք նրան ծանրաբեռնում զանազան, մասնագիտության հետ որևէ կապ չունեցող առարկաներով։ Ինչո՞ւ։
ՀԳ․ Ի դեպ մասնագիտական դասընթացների նվազագույն ժամաքանակները (առանց ինքնուրույն աշխատանքներին հատկացվող ժամերի հաշվառման) չպետք է պակաս լինեն 64 ժամից»։