ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+17 °C
«ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել ալիևների կլանի տապալմանը». Արման Մելիքյան
16:30, 22.10.2021
2183 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկա պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից՝ Արցախի անկախության կամ Հայաստանի Հանրապետության մասը լինելու պաշտոնական ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանում ալիևների կլանի իշխանության տապալմանը: Արդյունքում էապես կնվազի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում և, միգուցե, վերջ կդրվի այստեղ ռուսական ռազմական ներկայությանը: Այս համատեքստում ալիևների հնարավոր տապալումը նոր հնարավորություններ կընձեռի հատկապես Ադրբեջանում թուրքական ռազմա-քաղաքական և տնտեսական ազդեցության շեշտակի աճի համար»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր