ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան. «Ժողովուրդ»
09:54, 23.10.2021 | mamul.am
3163 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում Երևանում կսահմանվեն տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը. քաղաքապետարանն անփոփոխ կթողնի Երևանում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության և թանգարանների մուտքի համար սահմանված վճարների:

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ: Ըստ քաղաքապետարանի՝ այն հիմնականում պայմանավորված է սննդի գների թանկացմամբ: Ավելին, մեզ հայտնի է դարձել, որ թանգարաններում գործող սակագները ևս կբարձրանան, քանի որ դրանք 13 տարի փոփոխության չեն ենթարկվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր