Արփինե Հովհաննիսյանը չի հեռանում քաղաքականությունից: Այդ մասին նախկին քաղաքական գործիչն ասել է «Մերձքաղաքական զրույց»-ի շրջանակում: Հարցազրույցի ընթացքում նա խոսել է նաև 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ու 2018-ի հեղափոխության պատճառների մասին, 44-օրյա պատերազմի պարտության մեղավորների, ինչպես նաև 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության աշխատանքի մասին: Ինչ վերաբերում է ընդդիմւթյան աշխատանքին, ապա Արփին Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ոչ իշխանության, ոչ էլ առավել ևս ընդդիմության թիմում ոչ մի պաշտոնի չի հավակնում: «Ընդդիմությունը սխալներ է գործում»,- կարծում է նախկին նախարարը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |