ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ խորհուրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:
ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերությունները զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»։