ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում». Էրիկ Ալեքսանյան
20:12, 26.10.2021 | mamul.am
2519 | 1

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև 2021 թվականի նոյեմբերի 22-ը։ Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն, իրավասու փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:
Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձևով պատասխանել Դատարանի գրությանը և կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում պ-ն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր