ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Ազատություն ռադիոկայա՛ն», վա՞տ եք. այնպես չանեք, որ Արցախում ձեզ վատ դիմավորենք». Դավիթ Ղահրամանյան
22:12, 26.10.2021 | mamul.am
9585 | 1

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «««Ազատություն ռադիոկայա՛ն», վա՞տ եք: Այնպես եք այս 4 րոպեանոց տեսանյութը ներկայացնում հանրությանը, կարծես ձեզ բարեկամ մի երկրի մասին խոսալուց լինեք:
Նախ ասում եք, որ Էրդողանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջան, այն ինչ պետք է ասեք՝ Արցախի օկուպացված տարածք: Հետո ձեր խոսքի մեջ Վարանդայի փոխարեն մի քանի անգամ օգտագործում եք Ֆիզուլի անվանումը, Քաշաթաղը Լաչին եք անվանում, Կովսականը Զանգելան: Խոսում եք երկու ոճրագործ երկրների առաջնորդների ծրագրերի մասին: Կարո՞ղ ա դուք էլ եք կապիտուլյանտի խաղաղության պայմանագրի կողմնակից:
Բա Արցախն ուրանալն էլ ինչպե՞ս է լինում:
Այնպես չանեք, որ Արցախում ձեզ, նուրբ ասած, վատ դիմավորենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր