ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
-1 °C, -1 °C ... +10 °C Վաղը`+8 °C
«Մենք քայլում ենք դեպի անդունդ». Արման Բաբաջանյան
16:41, 27.10.2021
3492 | 1

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «22 տարի առաջ այս օրը․․․

Հոկտեմբերի 27-ն է այն սահմանագիծը, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից:

Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, կոռուպցիան, քրեաօլիգարխիան, բանակի թալանը, զինվորի բաժինը տուն տանողներին գեներալական կոչումներ շնորհելը, ժողովրդին հարստահարելը, ունեզրկելը, Երևանի կենտրոնում տասնյակ հազարներին տնավեր դարձնելը, հարյուր հազարների խաղաղ՝ ոչ պատերազմական պայմաններում արտագաղթը, Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը, ազատագրված տարածքների՝ մասնավորապես Լաչինի վերաբնակեցման ծրագրի վիժեցումը, 1998-2007թթ․ ղարաբաղյան կարգավորման անխտիր բոլոր՝ այդ թվում Մեղրիի փոխանակման տարբերակին համաձայնվելը, պետությունը հետևողականորեն ֆոռպոստ, իսկ հայդատականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելը, սեփական իշխանության վերարտադրության համար Հայաստանի ստրատեգիական կարևորության գույքի հանձնումը․․․ սրանք բոլորը ոչ ամբողջական հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են գաղութացած Հայաստանը, տասնյակ քաղաքական սպանություններն ու բանտարկությունները, Մարտի 1-ի սպանդը:

Մենք քայլում ենք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր