ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-4 °C, -4 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ պատվերով սպանեց մեր ապագան». Թագուհի Թովմասյան
10:00, 27.10.2021
6983 | 2

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը․ «Այսօր հոկտեմբերի 27-ն է՝ չորեքշաբթի... 1999 թվականին էլ 27-ը չորեքշաբթի էր՝ ՀՀ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի օրը:

Տականք ոհմակը ներխուժեց ԱԺ նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ սիրված նախագահ Կարեն Դեմիրճյանին, միասնության խորհրդանիշ` վարչապետ Վազգեն Սարգսյանին և մի շարք պետական գործիչների... Գլխատվեց հայկական պետականությունը, ու մինչ օրս հարցերը կրծում են մեր հոգին. ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ պատվերով սպանեց մեր ապագան...

Այսօր էլի ծաղիկներ կխոնարհենք, կխնկարկենք, կսգանք, բայց հարցականներն այդպես էլ կշարունակեն խորանալ... Մեր երկրի բարեկեցիկ ու հզոր ապագայի ի՜նչ շանսեր ենք կորցրել անցած տարիներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր