ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-5 °C, -12 °C ... -4 °C Վաղը`-5 °C
«Մինչև նոյեմբերի 10-ն այդպիսի բան չի նախատեսվում». ԱԽ քարտուղար
12:24, 28.10.2021
3371 | 1

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով լրագրողների հարցին՝ արդյոք նոյեմբերի 9-ին սպասվում է հանդիպում և փաստաթղթերի ստորագրում, ասել է, որ այդ մասին երեկվա հարցուպատասխանի ժամանակ արդեն խոսել են. «Եթե ընթանում է գործընթաց, դրա մասին հրապարակային տեղյակ է պահվում: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսել, որ՝ պետք է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայելային հետ քաշվեն, տարածքներում տեղակայվեն սահմանապահ զորքեր և այլն: Մինչև նոյեմբերի 10-ը որևիցե այդպիսի բան այս պահին չի նախատեսվում»:

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր