«Օրենսդրական այս նախաձեռնությունն իշխանություններին ոչ հաճո, Կառավարության կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է»,- անդրադառնալով Զանգվածային լրատվության մասին՝ ՔՊ-ականների ներկայացրած նախագծին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացվում է մի ուժի կողմից, որի ղեկավարների սիրած զբաղմունքն էր չնույնականացվող աղբյուրներին, օդում կախված աղբյուրներին հղում կատարելով, կեղծ լուրեր տարածելը: |