ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պետդումայի և Ուկրաինայի ՊՆ-ի արձագանքը՝ զորքի ու զինտեխնիկայի տեղակայման՝ #Politico-ի հրապարակմանը
16:18, 02.11.2021 | mamul.am
9385 | 0

Politico-ն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանը մեծ թվով զորք և զրահատեխնիկա է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին:

Պետդումայի պատգամավոր, միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին թելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ նշելով, որ «Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների տեղակայման մասին կեղծ լուրերն ակնհայտորեն նախատեսված են Զելենսկու գրասենյակի որոշ խորհրդականների համար: Այդ լուրերը նրանց թույլ կտան շարունակել մնալ հորինված իրականության մեջ, որտեղ Կիևը դեմ է «ռուսական ագրեսիային»»։

«ՊՆ հետախուզությունը երկրի սահմանի մոտ ռուսական զորքի ու զինտեխնիկայի լրացուցիչ տեղակայում չի գրանցել»,- այս մասին էլ հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը: Կիևը կարծում է, որ ուկրաինական ուղղությամբ ռուսական զինված ուժերի կուտակման մասին հրապարակված տվյալները հատուկ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների տարր են։

Պետդումայի և Ուկրաինայի ՊՆ-ի արձագանքը՝ զորքի ու զինտեխնիկայի տեղակայման՝ #Politico-ի հրապարակմանը
Պետդումայի և Ուկրաինայի ՊՆ-ի արձագանքը՝ զորքի ու զինտեխնիկայի տեղակայման՝ #Politico-ի հրապարակմանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր