ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է». Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ
12:00, 03.11.2021 | mamul.am
4873 | 0

Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը:

Ամերիաբանկը հյուրընկալել էր Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին. «Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ և մեր
բիզնեսը զարգացնելու համար:

Մենք ներդրումներ ենք կատարում հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաև մեր ընկերության` Սիմբիոտիքս-ի ապագայի: Ամերիան հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների և աջակցել ձեռնարկություններին»:

Իմացե՛ք ավելին Հայաստանում Ամերիաբանկ-Սիմբիոտիքս ռազմավարական համագործակցության մասին:

«Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է». Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր