Վիետնամում սխալմամբ 18 նորածնի պատվաստել են կորոնավիրուսի դեմ, այս մասին գրում է Vietnam News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Հանոյում. բժիշկները Pfizer-ով պատվաստել են 2-ից 6 ամսական երեխաների: Նշվում է, որ նրանցից մի քանիսն ունեն բարձր ջերմություն և գտնվում են հսկողության տակ: Իրավապահները հետաքննություն են սկսել: |