Ինչպես հայտնի էր դարձել, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ կտա երկուշաբթի: Ասում են՝ ՔՊ-ական ընկերոջ՝ Խաչատուր Սուքիասյանի միջոցով, իշխանությունները Զաքարյանին երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դուրս է գալիս ընդդիմադիր խմբակցությունից, կա՛մ նոր թափ է ստանում նրա նկատմամբ հարուցված քրգործը: «Կտամ իմ գնահատականներն այն ժամանակ, երբ Իշխան Զաքարյանն արժանապատվության ու Գռզոյի միջև ընտրություն կատարի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, հայտարարել էր ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ Գառնիում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով հողատարածքներ ձեռք բերելու հիմքով: |