ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ավստրիայում չպատվաստվածների համար կգործեն սահմանափակումներ
12:30, 06.11.2021 | mamul.am
7612 | 0

Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ից սահմանափակումներ են մտցնելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում չեն անցել, փոխանցում է ТАСС-ը:

Չպատվաստված քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները գործելու են հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, խնամքի կենտրոններ, հիվանդանոցներ, ծերանոցներ այցելելիս:

Նշվում է, որ ժամանցի վայրեր մուտքն այժմ թույլատրվելու է միայն պատվաստվածներին կամ այն անձանց, ովքեր արդեն ապաքինվել են կորոնավիրուսից (մինչ այս թույլատրվում էր նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր