ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սարդարապատի թանգարանում բացվել է ցուցադրություն՝ ‹‹Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով
01:30, 26.11.2021 | mamul.am
2897 | 0

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության՝ »Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով ցուցադրությունը:

Ցուցադրությանը ներկայացված են հռոմեական, բյուզանդական, պարսկական մետաղադրամներ, Արևելյան Հայաստանում պատրաստված արծաթյա գոտիներ, ծխախոտի տուփեր և այլն:

Բացառիկ ցուցադրության շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա ծանոթանալու բյուզանդական դարաշրջանի 5-րդ դարի, պարսկական հիջրայի 1131 թվականի, Ցարական Ռուսաստանի՝ 1829 թվականի բացառիկ մետաղադրամներին: Ցուցադրությանը ներկայացված են նաև հայկական արծաթագործական արվեստի եզակի նմուշներ՝ տղամարդկանց և կանանց՝ 1829-1830-ական թվականների արծաթյա գոտիներ:

Ցուցադրության միջոցով հնարավորություն է ստեղծվում հանրահռչակելու ‹‹Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում›› պահվող եզակի նմուշները»:

Սարդարապատի թանգարանում բացվել է ցուցադրություն՝ ‹‹Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր