ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել
10:18, 26.11.2021 | mamul.am
3455 | 1

Հուանստանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը. «Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր կառույցներին և անհատներին, ովքեր նպաստեցին Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։ Դեսպանությունը նաև տեղեկացված է, որ այսօր նմանատիպ քարոզչական սադրանք է հրահրվել նույն ուժերի կողմից նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։ ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր