ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ չենք միանում Ազատագրական շարժմանը». Արտակ Գալստյան
12:24, 26.11.2021 | mamul.am
7263 | 7

«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի գրառումը. «ԻՆՉՈՒ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԻԱՆԱ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ
Ստանում եմ բազմաթիվ նամակներ, թե մենք ինչո՞ւ չենք միանում օրերս հրապարակում մեկնարկած շարժմանը: Նամակների բազմաթիվ լինելու պատճառով նախընտրեցի պատասխանի այս ձևը:
Այսպես՝
Շարժման նախաձեռնողները կապնվել են ինձ հետ և ուղարկել իրենց օրակարգը և պահանջները, այն է՝
- Վարչապետի աթոռը զբաղեցնողը պետք է հրապարակի ստորագրվելիք փաստաթուղթը
- Դադարեցնի սահմանազատումը և սահմանագծումը
Որպես այս պահանջների իրագործման գործիք առաջարկվել է Հանրապետությունում ճանապարհների փակումը:
Մենք առաջարկել ենք փոխել օրակարգը հետևյալ կերպ.
- Վարչապետի աթոռը զբաղեցնողը չունի ոչ մի իրավունք հայ ժողովրդի անունից որևիցե փաստաթուղթ ստորագրելու, քանի որ իշխանության է եկել կեղծիքներով, նախկինների հետ համագործակցած և այն պահից, երբ մենք կպահանջենք նրանից հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը, կլիգիտիմացնենք նրա կեղծիքը, կընդունենք, որ նա վարչապետ է: Այս դրույթը մեզ համար անընդունելի է և դավաճանություն հայ ժողովրդի առջև:
- Սամանագծման և սահմանազատման դադարեցման հետ կապված հայտնել ենք, որ նման պահանջը նշանակում է, որ փաստացի Հայաստանի և Ադրբեջանի միջև չպետք է լինեն սահմաններ, այլ կերպ ասած դառնում ենք մի պետություն, բացի այդ կեղծիքներով վարչապետի աթոռը զբաղեցրած անձը չունի որևիցե իրավասություն Հայաստանի սահմանները որոշելու հարցում, նույն հաջողությամբ այդ խնդիրը կարելի է դնել Ջոնի Բռջոնիի վրա, ոչ մի տարբերություն:
- Առաջարկել ենք, որպես պահանջ, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վախերը սպասարկող իրավապահներին ուղարկել ՀՀ սահմանների պաշտպանությանը, զինել կամավորականներին, և սահմանամերձ շրջանների բնակիչներին: Իսկ որպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգության երաշխիք հայտնել ենք իմ և Պավլիկ Մանուկյանի պատրաստակամության մասին, վերջինիս պահել մեր տների աղբամաններում, մինչև որ թուրքերին ՀՀ-ից վտարելուց հետո կսկսվի օրինական դատական պրոցեսը:
Իրեն ազատագրական անվանող շարժումը մերժել է մեր առաջարկը և ակտիվ լծվել է Տրիադայի դրածո վարչապետի աթոռը զբաղեցնողի գործողությունների լիգիտիմացմանը, որը որ մեզ համար անընդունելի է, ավելին համարում ենք դավաճանություն Հայ ժողովրդի հանդեպ:
Հ.Գ
Մեր պահանջը անփոփոխ է:
- Միայն հայրենիքի նվիրյալները կարող են խոսել Հայաստանի անունից: Հայրենիքը թուրքին վաճառած Տրիադան դրա իրավունքը չունի, անկախ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից:
- Ընտրակեղծարը չի կարող ներկայացնել Հայաստանը, նա դրա լիազորությունը չունի
- Սահմանամերձ շրջանի բնակիչները, կամավորականները պետք է զինվեն, վարչապետի աթոռը զբաղեցնողի վախերը սպասարկող իրավապահները պետք ստանձնեն ՀՀ սահմանների պաշտպանությունը, պետք է հայտարարվի ռազմական դրություն և բոլոր միջոցները ուղղվեն բանակին:
Պետք է ընտրվի շարժման այսօր գործող միակ կարգախոսը՝
ՍՅՈՒՆՅԱՑ ՈՂՋՈՒՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ»:

Աղբյուրը` Արտակ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր