ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանում
16:24, 26.11.2021 | mamul.am
3967 | 0

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող՝ Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում։ Մրցումային առաջին օրը մեր 3 մարզիկներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Բեգլարյանն առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արամ Քոչարյանի նկատմամբ, իսկ Պետրոսյանը պարտության է մատնել Աչիկո Գափրիդաշվիլիին։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր