ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ես պատկերացնում էի, որ դատախազը պետք է գա, մեղադրանքից հրաժարվի». Էրիկ Ալեքսանյան
16:18, 26.11.2021 | mamul.am
2841 | 1

«Առաջադրված մեղադրանքում նշված է, որ Մանուկյանն իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել: Իմ համար անհասկանալի է՝ մեղադրական կողմը ի՞նչ է հասկանում «բռնություն» ասելով: Մեղադրող դատախազին խնդրում եմ պատասխանել՝ ինչ են նշանակում մեղադրանքում առկա «բռնություն», «սահմանադրական կարգ» հասկացությունները»,- Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստի ժամանակ հարցադրեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Շարունակելով խոսքը՝ պաշտպանն ասաց. «Երբ մեղադրանքի պատճաբանական մասը կարդում եմ՝ որևէ բռնության հատկանիշ չեմ տեսնում։ Անկեղծ ասած՝ ես այսօր պատկերացնում էի, որ դատախազը պետք է գա, մեղադրանքից հրաժարվի»,- ասաց Մանուկյանի պաշտպանը։

«Այս բոլոր փաստական տվյալները վկայում են նրա մասին, որ պարոն Մանուկյանն անմեղ է, ում նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,- հավելեց փաստաբանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր