Ինեկոբանկը մեկնարկում է paylater ծառայությունը՝ ներկայացնելով ողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձևաչափը Հայաստանում. վայելի՛ր պահը, վճարումը կսպասի: «paylater-ի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը: paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ հավելյալ ձևակերպումների անհրաժեշտության: Ընդ որում, օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությամբ, թե մասամբ կատարել paylater-ի միջոցով՝ օգտագործելով նաև սեփական միջոցները։ Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։ «Որպես առաջատար թվային բանկ, մենք մշտապես ձգտում ենք ստեղծել այնպիսի նորարարական լուծումներ, որոնք փոխշահավետ կլինեն թե՛ անհատների և թե՛ բիզնեսների համար՝ հիմքում ունենալով յուրաքանչյուրի նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելու Ինեկոբանկի առաքելությունը»,- նշում է բանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ paylater-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ օգտվել ծառայությունից անմիջապես InecoMobile-ի միջոցով։ |