ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-3 °C, -14 °C ... -3 °C Վաղը`-3 °C
«Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել. սա մեզ համար պակաս վտանգավոր չէ, քան միջանցքի տրամադրումը». Վահե Դավթյան
21:42, 28.11.2021
4661 | 4

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել՝ Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին՝ տարեկան մինչև 2 մլրդ խմ ծավալով։
Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Կասպից֊Կովկասյան տարածաշրջանի խորքային փոխակերպման գործընթացը, որում Հայաստանը հերթական անգամ որպես մանրադրամ է օգտագործվում։
Իրանա-ադրբեջանական նման համաձայնագրի ստորագրումը ոչ մանևր է, ոչ էլ տեխնիկական դիվերսիֆիկացիա։ Սա կողմերի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման քաղաքականության ուղիղ արգասիքներից է, որը նաև որպես փոխադարձ զսպման գործիք է կիրառվելու։ Իսկ եթե ավելի հստակեցնենք տեղի ունեցածը, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանային խաղացողները համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային-էներգետիկ երթուղու լոգիստիկայի մասով (ինչի մասին գրում եմ առնվազն 2017-ից)։
Ի դեպ, Հայաստանի համար դա պակաս վտանգավոր չէ, քան միջանցքի տրամադրումը։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ գուցե նույնիսկ ավելի վտանգավոր»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր